ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+33 °C
Գաբոնի գործունեությունը Աֆրիկյան միությունում դադարեցված է
22:54, 31.08.2023 | mamul.am
6294 | 0

Աֆրիկյան միությունը որոշել է դադարեցնել Գաբոնի մասնակցությունը կազմակերպության բոլոր գործողություններում, քանի դեռ երկրում չի վերականգնվել սահմանադրական կարգը։ Այս մասին ասվում է Աֆրիկյան միության հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։

Աֆրիկյան միությունը նույնպես դատապարտել է օգոստոսի 30-ին Գաբոնում ռազմական ճանապարհով իշխանության զավթումը, որի արդյունքում տապալվել է հանրապետության նախագահ Ալի Բոնգո Օնդիմբան:

Օգոստոսի 30-ի առավոտյան Գաբոնի մի խումբ բարձրաստիճան սպաներ երկրի գլխավոր հեռուստաալիքով հանդես են եկել նախագահական ընտրությունների արդյունքների չեղարկման և իշխանության ինստիտուտների լուծարման մասին հայտարարությամբ։ Սպաները հայտարարել են, որ իշխանությունն իրենց ձեռքն են վերցնում և ներկայացնում են երկրի պաշտպանության նախարարությունն ու զինված ուժերը։ Այս ֆոնին տեղեկություններ են ստացվել մայրաքաղաք Լիբրևիլում փոխհրաձգության մասին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր