ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Սպիտակ տունը կհայտարարի աղքատացված ուրանի արկեր Ուկրաինային փոխանցելու մասին. Politico
00:30, 07.09.2023 | mamul.am
5052 | 0

Սպիտակ տունը չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 6-ին, մտադիր է հայտարարել, որ առաջին անգամ Ուկրաինա կուղարկի աղքատացված ուրանի արկեր՝ ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակներում։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով ամերիկացի բանիմաց պաշտոնյային։

Բայդենի վարչակազմն առաջին անգամ Ուկրաինա կուղարկի վիճահարույց աղքատացված ուրանի զինամթերք՝ որպես նոր օգնության փաթեթի մաս, որը կհայտարարվի չորեքշաբթի:

Հարկ է նշել, որ ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ ամերիկյան նախագահի վարչակազմն այս շաբաթ նախատեսում է առաջին անգամ հայտարարել, որ ծրագրում է Կիև տեղափոխել աղքատացված ուրանով արկեր։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ի առավոտյան Կիև է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Իր այցի ընթացքում նա հայտարարեց, որ Վաշինգթոնը 1 միլիարդ դոլար կհատկացնի Կիևին օգնելու համար՝ որպես հաջորդ օգնության մաս։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր