ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ուկրաինան սկսել է հացահատիկ արտահանել Խորվաթիայի նավահանգիստներով
20:30, 07.09.2023 | mamul.am
5083 | 0

Ուկրաինան սկսել է իր գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը Խորվաթիայի միջերկրածովյան նավահանգիստներով, հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն, փոխանցում է Strana-ն։

«Ուկրաինական հացահատիկն արդեն արտահանվել է Խորվաթիայի նավահանգիստներով։ Այս առևտրային ուղին, թեև քիչ պահանջարկ ունի, բայց արդեն պահանջարկ է ձեռք բերում։ Մենք պատրաստ ենք զարգացնել այն՝ ընդլայնելով տրանսպորտային միջանցքի հնարավորությունները»,- ասել է նա։

Սվիրիդենկոյի խոսքով, այս երթուղին «կարևոր դեր կխաղա» երկրների միջև առևտրի զարգացման համար, այդ թվում՝ ռազմական գործողությունների ավարտից հետո։

Այս մասին նախարարը հայտարարել է Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ հանդիպմանը։ Նա բազմիցս առաջարկել է Ուկրաինայից հացահատիկը տեղափոխել երկրի նավահանգիստներով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր