ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+27 °C
«Երբ Հայաստանի ղեկավարությանը հարցնում էինք՝ ի՞նչ եք անելու, պատասխանում էին՝ կռվելու ենք». Պուտին
13:42, 12.09.2023 | mamul.am
10077 | 7

Վլադիվոստոկում ընթացող Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստում, պատասխանելով արցախյան կարգավորման վերաբերյալ լրագրողի հարցին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է․ «Գաղտնիք չէ, որ մենք առաջարկել ենք կարգավորման մեր տարբերակները։ Հայաստանը վերահսկում էր 7 շրջան․ դրանք իր վերահսկողության տակ էր պահում հայ-ադրբեջանական հայտնի հակամարտությունից հետո։ Մենք առաջարկել ենք համաձայնության գալ Ադրբեջանի հետ այնպես, որ Քելբաջարն ու Լաչինը, նաև ամբողջ Ղարաբաղը, փաստացի մնան Հայաստանի իրավասության ներքո, բայց Հայաստանի ղեկավարությունը դրան չհամաձայնեց, թեպետ մենք 10-15 տարի փորձում էինք համոզել։ Մեր հարցին՝ ի՞նչ եք անելու, պատասխանում էին՝ կռվելու ենք։ Վերջնարդյունքում հանգեցին այն իրավիճակին, որն այժմ ստեղծվել է։ Բայց խնդիրը միայն վերջին հակամարտության արդյունքի մեջ չէ: Հարցն այն է, որ Հայաստանի ղեկավարությունն, ըստ էության, ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ ու պրահյան հայտարարությամբ՝ թղթով ամրագրել»,- նշել է Պուտինը։

«Երբ Հայաստանի ղեկավարությանը հարցնում էինք՝ ի՞նչ եք անելու, պատասխանում էին՝ կռվելու ենք». Պուտին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր