ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+22 °C
«Հիմա գոնե այդտեղ մարդկանց անկեղծ ասեք, թե ինչ է սպասվում»․ Արգիշտի Կիվիրյան
17:12, 20.09.2023 | mamul.am
7441 | 2

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պետք էր դեռ 2020 թվականին, ու առավել ևս հիմա Արցախի հայությանը շատ անկեղծ բացատրել, թե դեպի ուր են գնում գործընթացներն ու ինչի են հանգելու։ Ու այդ պարագայում ամեն մեկը ինքը կորոշեր ու դեռ թող որոշի լքել, թե մնալ Արցախում։ Բայց մարդիկ զբաղված էին Արցախում իշխանություն-ընդդիմություն խաղալով, ձեռի հետ էլ բուռն շինարարությունների էին նախաձեռնել՝ իրենց մշտական սխեմաներով փող քերելու համար։ Ընդ որում ես դեռ 2020 ուղիղ ասում էի, որ պետք չի մարդկանց հետ բերել, շենքեր սարքել, առանց ռուսների հետ հստակ պայմանավորվելու, թե չէ վերջում այդ շենքերը մնալու են ադր///ցիներին։ Հիմա գոնե այդտեղ մարդկանց շատ անկեղծ ասեք, թե ինչ ա սպասվում, ամեն ընտանիք թող ինքը որոշի, թե ինչ ա անելու, մնա, թե լքի Արցախը։ 30 տարի այդ մարդկանց օգտագործել եք ձեր քաղաքական ամբիցիաների համար, իրավիճակը հասցրել եք աղետի, հիմա գոնե ամենավերջում անկեղծ եղեք այն շարքային մարդկանց հետ, ովքեր Ստեփանակերտի քաղաքային գերեզմանոց լցնելուց զատ այդպես էլ մի քանի սերունդ կյանք չտեսան...»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր