ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Արցախից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում
11:18, 26.09.2023 | mamul.am
4428 | 0

Լեռնային Ղարաբաղից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում:
Մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ:
Միաժամանակ, Նորածնային և մանկական արտագնա անհետաձգելի ծառայությունների միջոցով երեկ Երևանի մասնագիտացված բուժհաստատություններ են տեղափոխվել 4 նորածին և 1 երեխա:
Բոլորի առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ կայուն ծանր է: Վերջինները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։

Աղբյուրը` ՀՀ ԱՆ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր