ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +10 °C ... +19 °C Վաղը`+21 °C
«Մեր տարածքները պաշտպանելու են թուրքական սահմանապահները, Երևանում թուրքական կապիտալով կառուցվող տները թուրքերի և ադրբեջանցիների համար են». Վոլոդյա Հովհաննիսյան
00:06, 29.09.2023 | mamul.am
6726 | 1

Մենք շրջեցինք հազարամյակների պատմության վերջին էջը և ժողովրդից վերածվեցինք բնակչի։ Այսրկովկասում այսօր տիրում է Թուրքիան և անգլոսաքսերի միությունը։ Ռուսաստանը այստեղ ժամանակավոր է, քանի որ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարություններով դուրս է մղել Ռուսաստանին և Հայաստանն ամբողջովին թուրքական ողորմությամբ է ապրելու։ «ՓաստԻնֆոյի» եթերում ասել է պատմաբան, հասարակագետ, գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը։

Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը, բանախոսը նշեց, որ ցուցակը կազմվել է Ալիևի և Էրդողանի հետ համատեղ և բոլոր գործողությունները կատարվում են Էրդողանի, Ալիևի և Փաշինյանի գիտությամբ։ Էրդողանը հենց այնպես չասաց, որ իբրև թե այդ «հակաահաբեկչական» հատուկ գործողության մասին նախօրոք տեղյակ է պահվել Փաշինյանին։ Արցախի հերոսները վայր են դնում իրենց հերոսական կենսագրությունը, որովհետև տեսան, որ հայ ժողովուրդը իրենց կողքին չէ։
Փորձագետի դիտարկմամբ, Փաշինյանը մեկ խնդիր ունի՝ իր թալանած միլիարդները պահի և իր տերերի պահանջները կատարի։ Եվ այդ նպատակով, ըստ բանախոսի, պատրաստվում է 2023թ․ դեկտեմբերին նորից ընտրություններ նշանակի, որպեսզի կեղծի։ Խաղաղություն կնքելուց հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններ են սպասվում։ Այդ խաղաղությունը նշանակում է, որ մենք պետք է ունենանք 20-30 հազարանոց բանակ, թուրքերը պետք է ունենան 60-80 հազարանոց բանակ, մեր տարածքները պաշտպանելու են թուրքական սահմանապահները և թուրքական բանակը։ 120 հազար ադրբեջանցի վերաբնակեցվելու է ՀՀ տարածքում, ընդ որում, Երևանում թուրքական կապիտալով կառուցվող տները թուրքերի և ադրբեջանցիների համար են։ «Հոկտեմբերի 5-ին խաղաղության պայմանագրի նախապայմանները կստորագրվեն, Ռուսաստանը դուրս կգա, մենք կդառնանք ժամանակավոր ազգ՝ թուրքական ողորմածությամբ»,- ասել է Վ․ Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր