ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+34 °C
«Սամանտա Փաուերը Վարդանյանի առևանգման օրն Ադրբեջանում էր՝ զրո արձագանք»․ Ռ․ Հայրապետյան․ «Հրապարակ»
10:18, 30.09.2023 | mamul.am
3821 | 1

«Հրապարակ»-ը զրուցել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի հետ:

- Դուք գերիների հարցերով եք զբաղվում, այս օրերին ադրբեջանցիներն առևանգում են սահմանն անցնող մարդկանց։ Ի՞նչ պետք է անեն իշխանությունները:

- Այս պահին, որ առավելագույնս կարող է ՄԻԵԴ-ի կողմից արվել, դա Ռուբեն Վարդանյանի կյանքի իրավունքի ապահովումն է, ինչպես մնացյալ դեպքերում: Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն իր ասուլիսի ժամանակ հանգամանալից խոսել է Բաքվի բանտերում պահվող գերիների, հայ ռազմագերիների խայտառակ խոշտանգումների մասին, իսկ Ռուբեն Վարդանյանը պատահական անձ չէ՝ ո՛չ նախկին պաշտոնով, ո՛չ էլ, առավել ևս՝ որպես անհատ: Կա տենդենց, որ Ադրբեջանն առհասարակ չի կատարում ՄԻԵԴ որոշումները: Դրա վառ վկայությունը Լաչինի միջանցքի փակ մնալն էր: Հաագայի դատարանի վճիռը ևս Ադրբեջանը չկատարեց։ Այնպես որ՝ Ադրբեջանն իր վարքագծով ցույց է տալիս, որ խորապես թքած ունի միջազգային դատական ատյանների բոլոր որոշումների վրա: Միջազգային ատյաններն էլ, ինչքանով հասկանում եմ, լուռ հանդուրժում են Ադրբեջանի արհամարհական քաղաքականությունը: ՄԻԵԴ-ի կայացրած միջանկյալ միջոցներով հնարավոր է ենթադրել, որ գոնե առնվազն առաջիկա 4 ամիսների ընթացքում Վարդանյանի կյանքին վտանգ չի սպառնա: Ինչ վերաբերում է վերջինիս Հայաստան վերադարձնելուն, ապա դա բացառապես կախված է ՀՀ իշխանությունների քաղաքական կամքից: Ինչու չէ՝ նաև արքայազն Չարլզի կամքից, ով մտերիմ է Ադրբեջանի հետ: Սամանտա Փաուերը Ռուբեն Վարդանյանի առևանգման օրն Ադրբեջանում է եղել: Զրո արձագանք նրա կողմից՝ այն պարագայում, երբ նույն Սամանտա Փաուերը Ռուբեն Վարդանյանի «Ավրորա» մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ է: Սա այն ամենն է, ինչը կարող ենք իմանալ այսօր միջազգային արձագանքի մասին։

Մանրամասները՝ թերթի համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր