ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+27 °C
«Անհասկանալի է, թե ինչպես կարող են «հատուկ պայմաններ» ապահովել». Պեսկովը` Հռոմի ստատուտի վավերացման մասին
16:51, 03.10.2023 | mamul.am
15389 | 2

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու մասին հանդես է եկել հայտարարությամբ. «Հայաստանը ճանաչել է Միջազգային քրեական դատարանը», մի կառույց, որի որոշումներն անօրինական են և աննշան Ռուսաստանի համար։ Մոսկվան կասկածում է, որ Երևանի կողմից Հռոմի ստատուտին միանալը «ճիշտ է»:
Հայաստանը բարեկամ պետություն է, մեր գործընկերը և իհարկե, մենք շատ ընդհանրություններ ունենք եղբայրական հայ ժողովրդի հետ: Բայց, միևնույն ժամանակ, իհարկե, լրացուցիչ հարցեր են առաջացել Հայաստանի ղեկավարությանն ուղղված, որոնք նախապես փոխանցվել են հայկական կողմին։
Մոսկվայի հետ ինչ-որ երկկողմ համաձայնագիր պատրաստելու մասին Երևանի հայտարարությունները, որոնք հնարավորություն կտան չկատարել Պուտինի նկատմամբ Միջազգային քրեական դատարանի կալանավորման որոշումը, «միայն հայկական կողմի գաղափարն են»։ Անհասկանալի է, թե «ինչպես կարող են «հատուկ պայմաններ» ապահովել, բացառություններ։
«Իհարկե, մենք չէինք ցանկանա, որ նախագահն ստիպված լինի ինչ-ինչ պատճառներով հրաժարվել Հայաստան այցելություններից։
Կրեմլը բացարձակապես համաձայն չէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, որ Երևանի միացումը Հռոմի ստատուտին կապված է ՀԱՊԿ գործիքակազմի և ռուս-հայկական գործընկերության անբավարարության հետ՝ երկրի անվտանգությունն ապահովելու համար. հայկական կողմն այս մեխանիզմներից ավելի լավ ոչինչ չունի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր