ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ռուս խաղաղապահները կազմալուծել են իրենց դիտակետերը Լեռնային Ղարաբաղում
20:48, 05.10.2023 | mamul.am
6000 | 0

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի նախկին շփման գծի երկայնքով կազմալուծել են ժամանակավոր դիտակետերը, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ավարտվել է Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջաններում նախկին շփման գծի երկայնքով ժամանակավոր դիտակետերի ապամոնտաժումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ, գերատեսչությունը նշել է, որ խաղաղապահները շարունակում են կատարել առաջադրանքները տարածաշրջանում և փոխգործակցում են Բաքվի և Ստեփանակերտի հետ՝ «կանխելու քաղաքացիական անձանց արյունահեղությունը, ապահովելու անվտանգությունը և հումանիտար իրավունքը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր