ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ոստիկանությունը բռնի ուժով բերման է ենթարկել Բևեռի մեկ տասնյակ աջակիցների․ ԱԺԲ
10:36, 07.10.2023 | mamul.am
3988 | 1

Ազգային-ժողովրդավարական բևեռի մամուլի ծառայությունը հայտնում է․ «Երեկվա երթի ավարտին, երբ արդեն երթի մասնակիցների մեծ մասը Օպերայի հրապարակում էր, ոստիկանությունը Մաշտոցի պողոտայի սկզբնամասում բռնի ուժի կիրառմամբ բերման է ենթարկել Բևեռի անդամներ Վահագն Ավագյանին, Գևորգ Սաֆարյանին, Արսեն Մկրտչյանին և այլ աջակիցների: Ականատեսների պնդմամբ ոստիկանները քաշքշել և հարվածներ են հասցրել Բևեռի անդամներին:
Ոստիկանների քաշքշոցների և բռնի գործողությունների արդյունքում երթի մասնակիցներից Նաիրա Ղուշչյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նա ուշաթափվել է: Շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:
Նախնական տեղեկություններով շուրջ մեկ տասնյակ անձ է բերման ենթարկվել:
Դատապարտում ենք ոստիկանների բռնի գործողությունները, ովքեր կատարում են ազգի դավաճան Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգը և պահանջում ենք շտապ ազատ արձակել մեր ընկերներին»։

Ոստիկանությունը բռնի ուժով բերման է ենթարկել Բևեռի մեկ տասնյակ աջակիցների․ ԱԺԲ
Ոստիկանությունը բռնի ուժով բերման է ենթարկել Բևեռի մեկ տասնյակ աջակիցների․ ԱԺԲ
Աղբյուրը` ԱԺԲ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր