ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Արթուրը ցույց է տալիս, թե ինչպես են մսխվում հանրային փողերը՝ հանուն ՔՊ-ի քաղաքական ամբիցիաների». Հակոբ Կարապետյան
01:00, 10.10.2023 | mamul.am
5253 | 2

Լրագրող Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել ու գրել. «2013-ի գարնանը ինձ վրա հարձակվեցին ընտրությունների ժամանակ Տարոն Մարգարյանին աջակցող մի քանի վիժվա**ներ, որովհետև ես նկարում էի, թե ոնց են թաղի ավտարիտետները ՀՀԿ-ի համար ամոթալի տասովկա անում։ Հետո նրանց պարագլուխը հրապարակավ ներողություն խնդրեց, թեև սիստեմը բոլոր գործիքներով՝ գողականից մինչև բոզական, ջանում էր ջրել գործը։
2021-ի գարնանը՝ արտահերթ ընտրություններից առաջ, տանս մոտ, բավական բանուկ տեղում ինձ վրա կատաղած շան նման հարձակվեց քոչարյանական մի երաժշտասեր վիժվածք։ Էս անգամ էլ պատճառը մոտավորապես նույնն էր. մենք հայտնաբերել էինք, որ ինքը քաղաքից կրկնակի շատ փող է շորթում ինչ-որ միջոցառում անցկացնելու համար։ Դեպքի ժամանակ սա ինձ սպառնում էր, որ «ես իմ հալը կտեսնեմ երկու ամսից», այսինքն, ընտրություններից հետո։ «Ինտելիգենտ» վիժվածքը կարծում էր, թե իր կուսակցությունը կհաղթի ու ինքը լեգիտիմ իրավունք կունենա իմ նմաններին փողոցում տփելու։ Իր կուսակցությունը չհաղթեց, բայց ժողովրդավարության բաստիոնի դատական սիստեմը օգնեց նրան՝ բարեհաջող կերպով հասցնել քրեական գործը մինչև վաղեմության ժամկետի ավարտը, այսինքն, իրեն հասանելիք պատիժը չստացավ։
Էսօր հարձակվել են Արթուր Չախոյանի վրա։ Արթուրը բլոգեր ա, զբաղվում ա նրանով, որ իր տեսանյութերում բավական պարզ ձևով ձեզ ցույց ա տալիս, թե ինչպես են մսխվում հանրային փողերը՝ հանուն ՔՊ-ի քաղաքական ամբիցիաների։ Հուսով եմ, նրա դեմ հարձակումը պատշաճ քննության կենթարկվի, այդ թվում՝ հանրության կողմից ճնշման շնորհիվ։
Հղումը՝ մեկնաբանության մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր