«Հրապարակ»-ը գրում է. «Իշխանությունը բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի «վախը բռնելու» համար, որպեսզի նա հրաժարվի ոչ միայն քաղաքական պայքարից, այլև Արցախի վտարանդի կառավարություն ձևավորելու մտքից: Չնայած նման գործընթաց մեծ հաշվով չկա` ընդամենը խոսակցություններ, քննարկումներ կան: ՀՀ իշխանություններն ուզում են, որ անգամ «Արցախ» բառը չգործածվի։ Նկատենք, որ Շահրամանյանն էլ դեմ չէ ՀՀ իշխանությունների հետ համագործակցությանը․ երեկ նա դիմել է գլխավոր դատախազին՝ «խնդրանքով», որ «ԱՀ պաշտոնյաների չարաշահումների, թալանի վերաբերյալ հրապարակումները ՀՀ դատախազությունն ընդունի որպես հանցագործության մասին հաղորդումներ և քննության առնի օրենսդրությամբ սահմանված կարգով»։ Մանրամասները՝ թերթի համարում: |