ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +18 °C ... +33 °C Վաղը`+32 °C
Հեղուկ գազի գինը բարձրացել է, որակը՝ ընկել. վարորդներն ահազանգում են. «Ժողովուրդ»
09:18, 10.11.2023 | mamul.am
2197 | 0

«Ժողովուրդ»-ը գրում է. «Խմբագրություն են ահազանգում բազմաթիվ վարորդներ այն մտահոգությամբ, որ ոչ միայն հեղուկ գազի գինն է բարձրացել, այլ նաև որակն է ընկել, նախկինը չէ:
Պարզվում է, որ հեղուկ գազի կալորիականությունը 25%-ով նվազել է: Եթե նախկինում հնարավոր էր 5000 դրամի լցնել 25 լիտր հեղուկ գազ և երևանյան փողոցներով վարել մոտ 200 կմ 2-2.5լ/աշխատանքային շարժիչի դեպքում, այսօր արդեն նույն 25 լիտրով նույն 2-2.5լ/աշխատանքային շարժիչի դեպքում նույն երևանյան փողոցներով հնարավոր է լինում վարել 145-150 կմ, այդ էլ՝ այն դեպքում, որ հետազոտություն անցած մեքենաները չունեն որևէ խնդիր, ըստ այդմ՝ վառելիքի կորուստ:

Այն, որ ստացվում է՝ հեղուկ գազի մեկ լիտրի արժեքը այսօր 200 դրամ է՝ նախկին 140-ի համեմատությամբ, դա հարցի ողբերգականության միայն մի հատվածն է. գների բարձրացմանը զուգահեռ՝ նվազում է նաև կալորիականությունը՝ վնասելով միջին վիճակագրական և դրանից էլ նույնիսկ ցածր աշխատավարձ ստացող վարորդի վճարունակությանը:

Փորձեցինք կապ հաստատել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հետ՝ պարզելու, թե ինչն է նման խայտառակ վիճակի պատճառը, և թե արդյոք որևէ քայլ ձեռնարկվում է այդ ուղղությամբ, սակայն մեր զանգերն այդպես էլ անպատասխան մնացին»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր