ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Նիկոլ Փաշինյանը սկսել է նախարարներին փոխարինող թեկնածուներ գտնել. «Ժողովուրդ»
09:06, 10.10.2023 | mamul.am
4767 | 0

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը սկսել է առաջիկայում պաշտոններին հրաժեշտ տվող նախարարներին փոխարինող թեկնածուներ փնտրել:
«Դեռ մեկ ամիս առաջ գրել էինք, որ ավագանու ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը գործադիրում մաքրումներ է սկսելու. այն նախարարները, որոնք այս ընթացքում անգործություն են ցուցաբերել, հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին: «Անգործունյա» նախարարների թվում են ԱՆ նախարար Գրիգոր Մինասյանը, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ինչպես նաև սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանը:
Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն արդեն այս նախարարներին փոխարինողների փնտրտուք է սկսել: Մեր տեղեկություններով՝ Փաշինյանն, օրինակ, Նարեկ Մկրտչյանին փոխարինող տեսնում է ՔՊ խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանին: Ընդգծենք, որ դեռ վերջնական որոշում կայացված չէ այս մասով, քննարկումների փուլում են»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր