ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Մահմուդ Աբասը հրաժարվել է Բայդենի հետ հանդիպումից
12:36, 18.10.2023 | mamul.am
4624 | 1

Գազայի հիվանդանոցին հասցված հարվածից հետո
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հրաժարվել է հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսիի հետ, հաղորդում է Al Hadath-ը: Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հոկտեմբերի 17-ի երեկոյան հայտնել է, որ հիվանդանոցի հրթիռակոծության հետևանքով զոհվել է առնվազն 800 մարդ: ՀԱՄԱՍ-ը կատարվածի համար մեղադրել է Իսրայելին։ Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն առնչություն չունի հարձակման հետ: Բայդենն արդեն ժամանել է Իսրայել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր