ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Ստեփանակերտն է՝ 2020թ. պատերազմից առաջ և հետո». Վարուժան Գեղամյան
13:12, 18.10.2023 | mamul.am
5693 | 1

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով. «Առաջին նկարում Սիրիայի Հալեպ քաղաքն է՝ 2011 պատերազմից առաջ և հետո։
Երկրորդում՝ Ուկրաինայի Մարիուպոլն է՝ 2022թ. պատերազմից առաջ և հետո։
Երրորդում հայկական Արցախի Ստեփանակերտն է՝ 2020թ. պատերազմից առաջ և հետո։
Այն, ինչ կատարվում է այս օրերին և այն, ուր մեզ բոլորիս տանում է Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը, նկարների այս շարքին է շուտով հավելելու Կապանը, Ջերմուկը, Մարտունին ու Երևանը։
Եթե դուք դեռ քայլում եք Երևանում համեմատաբար անվտանգ, դա չի նշանակում, որ դա միշտ է այդպես լինելու։ Հայաստանն այս պահին վերածում են Սիրիայի և Ուկրաինայի։
Ելք կա և միակ ելքը հազար անգամ ասված է՝ անհրաժեշտ է ազգային իշխանություն և ազգային մեծ բանակ։
Եվ այս հարցը պետք է հուզի յուրաքանչյուրին։ Որովհետև ընկնող ռումբերը չեն տարբերելու՝ զբաղվում ես, թե չես զբաղվում քաղաքականությամբ»:

Հալեպը՝ 2011թ. պատերազմից առաջ և հետո
Մարիուպոլը՝ 2022թ. պատերազմից առաջ և հետո
Ստեփանակերտը՝ 2020թ. պատերազմից առաջ և հետո
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր