ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Լևոն Քոչարյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ
13:18, 18.10.2023 | mamul.am
2298 | 0

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի գործով դատական նիստը: Ավելի վաղ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Նոր Նորքի դատարանում, դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, նշանակված է Լևոն Քոչարյանի կալանավորման ժամկետի երկարացման միջնորդության քննարկման դատական նիստը: Պաշտպանական կողմը ծանոթ չէ գործի նյութերին և ներկայացնելու է դատական նիստի հետաձգման միջնորդություն»: Ավելի ուշ նա ևս մեկ գրառում է կատարել. «Լևոն Քոչարյանի գործով դատավոր Մասիս Մելքոնյանը հրաժարվեց հետաձգել դատական նիստը»:

Լևոն Քոչարյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր