ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Բայդենը հայտարարել է, որ կշարունակի ջանքերն Իսրայելի պաշտպանության համար
14:18, 18.10.2023 | mamul.am
3050 | 0

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ կշարունակի ջանքերն Իսրայելի պաշտպանության համար. «Ես պետք է հետագայում ևս ջանքեր գործադրեմ, որպեսզի Իսրայելն ունենա անհրաժեշտ ամեն ինչ պաշտպանության համար»,- ասել է Բայդենը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։ Նախատեսվում էր Բայդենի այցը Ամման, որտեղ նա պետք է հանդիպեր Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ, սակայն այցը Հորդանան չեղարկվել է՝ Գազայում հրթիռակոծությունից հետո։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր