Իսրայելը ձերբակալել է ՀԱՄԱՍ-ի խոսնակներից մեկին՝ Հասան Յուսեֆին, հաղորդում է CNN-ը: «Համաձայն Իսրայելի իշխանությունների տեղեկությունների՝ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Հասան Յուսեֆը ձերբակալվել է Արևմտյան ափում անցկացված ստուգայցի ժամանակ»,- հայտնել է հեռուստաալիքը։ Յուսեֆն Արևմտյան ափի պաղեստինյան շարժման ներկայացուցիչն ու Պաղեստինի օրենսդիր խորհրդի անդամ է։
|