Իսրայելն ավիահարված է հասցրել Գազայում գտնվող հունական ուղղափառ եկեղեցուն։ Զոհվել է 18 մարդ, հաղորդում է Skai հեռուստաալիքը։ Հույն լրագրող Արետի Աֆանասիուն X-ի իր էջում գրել է, որ փլատակների տակ մոտ 150 մարդ է գտնվում։ Նրա տեղեկություններով՝ եկեղեցու ուղղությամբ չորս հրթիռ է արձակվել։ |