ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +27 °C Վաղը`+21 °C
Հայաստանը «Մանկական Եվրոտեսիլ 2023» երգի մրցույթում կներկայացնի Yan Girls խումբը
12:30, 26.10.2023 | mamul.am
5584 | 1

Հայաստանը «Մանկական Եվրոտեսիլ 2023» երգի մրցույթում կներկայացնի Yan Girls խումբը «Do It My Way» երգով:
Նանեն, Նենսին, Կամիլլան, Սյուզաննան և Աիդան Yan Girls խումբը ստեղծել են հենց «Մանկական Եվրոտեսիլին» մասնակցելու նպատակով: Փոքրիկ երգչուհիները, ոգեշնչվելով K-pop-ի լեգենդար արտիստներից, իրենց երաժշտությանը նաև հայկական գույներ են հաղորդել: Երիտասարդ, գույնզգույն և ըմբոստ. նրանք երգում են սեփական ես-ն ունենալու կարևորության, ինքնավստահության և լավագույնին ձգտելու իրենց եղանակի մասին:
Հայաստանի այս տարվա պատվիրակներն ընտրվել են Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում:

Հայաստանը «Մանկական Եվրոտեսիլ 2023» երգի մրցույթում կներկայացնի Yan Girls խումբը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր