ԱՄՆ Թեքսաս նահանգի օդանավակայանում երկու մասնավոր ինքնաթիռ օդում բախվել են, այս մասին հայտնում է AviaNews Telegram ալիքը։ Telegram հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Հյուսթոնի օդանավակայանում։ Երկու մասնավոր ինքնաթիռներ բախվել են օդում, մեկը թևի ծայրով հարվածել է մյուսի պոչին: Նախնական վարկածով, Hawker H850XP բիզնես ռեակտիվ ինքնաթիռն սկսել էր թռիչքը` չսպասելով օդային երթևեկության վերահսկիչի թույլտվությանը, երբ Cessna C510 ինքնաթիռը վայրէջք էր կատարում խաչվող թռիչքուղու վրա: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, հայտնում է AviaNews-ը։ Օդաչուներին հաջողվել է ինքնաթիռը վերադարձնել օդանավակայան և բարեհաջող վայրէջք կատարել։ |