ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+31 °C
Լևոն Քոչարյանի փաստաբանները հայտարարություն են տարածել
16:24, 02.11.2023 | mamul.am
2776 | 1

Լևոն Քոչարյանի փաստաբանների հայտարարությունը

Իրավական ժխտողականությունը հստակ է, իրավունքների պաշտպանությունն արգելափակված
2023 թվականի սեպտեմբերի 22-ից սկիզբ առավ Լևոն Քոչարյանի նկատմամբ քրեական գործը: Այս ժամանակահատվածում տարբեր քրեական գործերից, որոնք ևս իրավական չէին, այս գործով նոր նշաձող սահմանվեց.

1) օբյեկտիվ տվյալի` տեսանյութերի հերքում, ոստիկանների ցուցմունքով,

2) բացառապես ոստիկանների ցուցմունքները, որոնք ուղիղ շահագրգիռ կողմ են, իրենց դեմ խոշտանգման դեպքով հաղորդման, հստակ տեսանյութի և Լևոն Քոչարյանի տուժողի կարգավիճակի պայմաններում` դիտարկվել են արդեն գրեթե 2 ամիս տևող կալանքի ռեժիմի հիմք,

3) քննչական մարմնի ջանասիրության ուղիղ բացակայություն և այդ փաստի ուղիղ անտեսում:
Նույն քննչականը կարող է 48 ժամում կատարել 10-ից ավելի վարույթային գործողություն, իսկ Լևոն Քոչարյանի կալանքի պայմաններում, գրեթե 2 ամսվա ընթացքում նույնիսկ 6 վարույթային գործողություն չի կատարվել:
Այս ամենը փաստում է, որ ապօրինի քրեական գործը և դրա շրջանակներում իրավունքների խախտման վերացումը հասնում է անհնարինության աստիճանի: Փաստացի այս և մի շարք այլ գործերով առաջանում է իրավունքների պաշտպանության անհնարինություն:
Նույնիսկ հատուկ վերանայման բողոքի բանավոր քննության իրավունքից է զրկված պաշտպանական կողմը:
Կասկածից վեր է, որ պարզապես նպատակ է դրվել ամեն կերպ կալանքի տևողությունը ձգել, առանց իրավական կամ նույնիսկ ձևական հիմքի:
Իրավական ժխտողականությունը հստակ է, իրավունքների պաշտպանությունն արգելափակված:

Փաստաբաններ

Արամ Վարդևանյան,

Էրիկ Ալեքսանյան,

Ալեքսանդր Կոչուբաև

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր