ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Բազեյանը թշնամանք չունի իշխանության հետ. կան գաղափարական տարաձայնություններ». Վարդան Խաչատրյան
16:48, 18.12.2023 | mamul.am
2244 | 0

Ինչպես հայտնել էինք, Երևանի նախկին քաղաքապետ, ազատամարտիկ Ալբերտ Բազեյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է: «Հայոց աշխարհազորի» անդամները, խոսելով Բազեյանի ձերբակալության մասին, ասել են՝ գործը սարքովի է. «Իշխանությունները մտահոգություն ունեն, որ Բազեյանը կարող է լինել առանցքային կերպար, որի շուրջը կարող է համախմբվել այնպիսի զանգված, որը վիճարկի երկրում գոյություն ունեցող ընթացքը»,- նշել է նախկին պատգամավոր, դասախոս, աստվածաբան Վարդան Խաչատրյանը: Նրա խոսքով՝ Բազեյանի հակասությունները ներկայիս իշխանության հետ գաղափարական են. թշնամանք, որը վերագրվում է նրան, չկա: «Բազեյանն առողջական խնդիրներ ունի, մինչդեռ քննչական խումբը պնդում է, որ նա չպետք է կապ ունենա արտաքին աշխարհի հետ»,- հավելել է Խաչատրյանը:

«Բազեյանը թշնամանք չունի իշխանության հետ. կան գաղափարական տարաձայնություններ». Վարդան Խաչատրյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր