ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+18 °C
Ադրբեջանը մեղադրում է Տիգրան Ասատրյանին, Սպիտակցի Հայկոյին և Անդիին՝ հեղինակային իրավունքի խախտման մեջ
17:36, 02.11.2023 | mamul.am
10325 | 0

Ըստ Ադրբեջանի մտավոր սեփականության գործակալության՝ Տիգրան Ասատրյանը, Սպիտակցի Հայկոն և Անդին յուրացրել են ադրբեջանցի երաժիշտ Ալեքպեր Թագիևի «Sənə qurban» երգը, որը Youtube-ում տարածվել է «Գարուն» անվանումով։
Ինչպես հայտնում է ադրբեջանական АПА-ն, երգի բառերի հեղինակը Միքայիլ Մուշֆիգն է, այն առաջին անգամ կատարել է Զեյնաբ Խանլարովան` 1968-ին։
Նշվում է, որ ավելի ուշ այն «Գարուն» անվան ներքո կատարել են հայ երգիչներ Տիգրան Ասատրյանը, Սպիտակցի Հայկոն, իրանահայ երգիչ Անդին և այլք։
Վերջինները, ըստ Ադրբեջանի, փոխել են երգի բառերն ու անվանումը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր