ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+34 °C
«Չավարտվող ողբերգություն, որի հետևանքները դեռ երկար են իրենց զգացնել տալու». Տ. Աբրահամյան
12:48, 07.11.2023 | mamul.am
1714 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախցիների բռնի տեղահանումից հետո 1.5 ամիս է անցել, սակայն հայաստանյան տարբեր բնակավայրերում շարունակվում է շրջափակման, պատերազմի, վառելիքի պահեստի, գաղթի ճանապարհին հետևանքով զոհված/մահացած անձանց հուղարկավորման արարողությունները:
Անվերջ թաղումներ, որոնք չեն շրջանցել նաև այն անձանց, ովքեր հասել են Հայաստան, սակայն իրավիճակի հետ ոչ մի կերպ չհամակերպվելով պարզապես ինֆարկտից մահացել են:
Չավարտվող ողբերգություն, որի ծանր հետևանքները դեռ երկար են իրենց զգացնել տալու»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր