ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+34 °C
Մամիջանյանը նշել է ՀՀ-ում Քաղբանտարկյալների թիվը
18:30, 07.11.2023 | mamul.am
2243 | 1

Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ուշադրություն հրավիրեց մի ակնհայտ փաստի վրա, որ վերջին ռեպրեսիաների ուժեղացումը հայրենասերների թվացյալ թուլացման հետևանք է։ «Իշխանություններին թվում է՝ իրենք ավելի ուժեղ են, իսկ հայրենասերները՝ ավելի թույլ։ Իրենք չարաչար սխալվում են ու այդ գիտակցումը իշխանության համար շատ ծանր ու թանկ է լինելու»,- ասաց պատգամավորը։
Անդրադառնալով մի շարք հասարակական-քաղաքական գործիչների, արցախցի երիտասարդների կալանավորմանը, Մամիջանյանն ասաց․ «Այդ շղթան իր մեջ ներառում է 50 քաղբանտարկյալի, այդպիսի թիվ երբեք չի եղել։ Ընդ որում, միջազգային կառույցները՝ ԵԺԿ-ն և այլն, հստակ ֆիքսում են, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ։ Սա միայն մեր խոսույթը չէ, սա աշխարհի խոսույթն է։

Այս իրավիճակը ավարտվելու է այն ժամանակ, երբ ավարտվի «մահի, կորստի կառավարությունը», երբ հեռացվի Փաշինյանը»,- նշել է Մամիջանյանը

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր