ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+33 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+34 °C
«Ադրբեջանի և Նախիջևանի միջև ճանապարհը կվերահսկի Ռուսաստանը». Զախարովա
15:24, 09.11.2023 | mamul.am
9296 | 4

Եռակողմ աշխատանքային խումբը զբաղվում է տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ, և այդ գործընթացը կարևոր դեր է խաղում Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում, նպաստում է ողջ Հարավային Կովկասի տարանցիկ-լոգիստիկ ներուժի կայունացմանը: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Երեք երկրների ղեկավարները հենց այս աշխատանքային խմբի ստեղծման մասին որոշում են կայացրել 2020 թվականի աշնանը՝ Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից ընդամենը մի քանի ամիս անց: Մենք նախկինի պես պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացներին»,-ասել է Զախարովան՝ նշելով, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը կիրականացնի Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր