ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+27 °C
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հետ
23:36, 11.12.2023 | mamul.am
2226 | 3

Դեկտեմբերի 11-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում երկկողմ համագործակցության, ինչպես նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային հարցերի շուրջ:

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։
Հանդիպման վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարը X-ի իր միկրոբլոգում գրել է․ «Լավ հնարավորություն է հանդիպելու Ուկրաինայի գործընկերոջը՝ Դմիտրի Կուլեբային, Բրյուսելում` ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի շրջանակում։ Մտքեր փոխանակվեցինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցության հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային թեմաների շուրջ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր