ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+27 °C
«Շուտով տարածաշրջանից դուրս կբերենք ամերիկյան ավիակիրը». Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար
21:24, 11.12.2023 | mamul.am
4051 | 0

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտր-ծովակալ Շահրամ Իրանին ասել է, որ արտատարածաշրջանային ուժերի ավիակիրները գտնվում են Պարսից ծոցում՝ դավադրություններ ստեղծելու նպատակով: «Մենք շուտով դրանք դուրս կբերենք տարածաշրջանից»»,- ասել է Իրանին ու ընդգծել, որ շատերն ասում էին, թե ամերիկյան ավիակիրը եկել է տարածաշրջան՝ հավասարակշռումը փոխելու: «Այնինչ նրանք եկել են դավադրություն ստեղծելու և իրենց կարիքները բավարարելու: Մենք այլևս ճնշման տակ չենք, և մենք կարող ենք ազդեցություն ունենալ»,- ընդգծել է նա։

«Նավատորմի 86-րդ առաքելությունից առաջ մենք Խաղաղ օվկիանոսը հատելու փորձ չունեինք, բայց որտե՞ղ ենք այսօր Իսլամական հեղափոխության շնորհիվ: Համաիրանական տորմիղային ականակիր է կառուցվել և շրջել ամբողջ աշխարհով մեկ»,- շեշտել է Իրանին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր