ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Բլինքենը համաձայնել է Ալիևի պայմանին
12:36, 28.11.2023 | mamul.am
12112 | 1

Ինչպես հայտնել էինք, նոյեմբերի 27-ին կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցը: Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդում է՝ զրույցի ընթացքում Ալիևը նշել է, որ Ադրբեջանի հասցեին ԱՄՆ-ի վերջին հայտարարություններն ու քայլերը լուրջ վնաս են հասցրել ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններին:

Նրա խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենի հայտարարություններն Ադրբեջանի հասցեին Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի Եվրոպայի ենթակոմիտեի լսումների ժամանակ կողմնակալ են:

Բլինքենը խնդրել է Ադրբեջանի նախագահին թույլ տալ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենին դեկտեմբերին այցելել Ադրբեջան՝ հարաբերությունները կարգավորելու նպատակով:

Ադրբեջանի ղեկավարը համաձայնել է՝ պայմանով, որ այդ այցից հետո կհանվի Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների՝ ԱՄՆ մեկնելու արգելքը: Պետքարտուղար Բլինքենը պատասխանել է համաձայնությամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր