Հեռուստահաղորդավարուհի Մեգան Քելին, որը հեռուստադիտողին հայտնի է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարցազրույցով, հեռացվել է NBC-ից, գրում է TMZ-ը: Աշխատանքից ազատման պատճառ են դարձել Քելիի մեկնաբանությունները նրա՝ Today Show հաղորդման եթերում: Նա դժգոհել է, որ Հելոուինի համար մարդիկ դիմահարդարում են անում, որն օգտագործվում է սևամորթներին ծաղրելու համար: Քելին ուղիղ եթերում ներողություն է խնդրել իր խոսքերի համար և ասել, որ ինքը սխալ է: Չնայած դրան՝ հեռուստաալիքը որոշել է չշարունակել հեռուստահաղորդավարու հետ համագործակցությունը: Այժմ նա 50 մլն դոլար է պահանջում հեռուստաալիքից: |