ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+27 °C
Աշխարհում վառոդի համընդհանուր դեֆիցիտ է սպասվում
18:54, 12.12.2023 | mamul.am
4673 | 0

Ինչպես հայտնում է ամերիկյան Newsweek շաբաթաթերթը՝ վկայակոչելով Vista Outdoor ընկերությանը, որը հրազենային ապրանքատեսակների սեփականատեր է, աշխարհում վառոդի համընդհանուր պակաս է սպասվում, ինչը կազդի զինամթերքի արժեքի վրա։

Համաշխարհային իրադարձությունների պատճառով մատակարարները ծանուցել են Vista Outdoor-ին վառոդի աննախադեպ պահանջարկի և ակնկալվող համաշխարհային պակասորդի մասին: Այն ընկերությունների թվում, որոնք արդեն հայտարարել են զենքի գների բարձրացման մասին, կան այնպիսի համաշխարհային ապրանքանիշեր, ինչպիսիք են Remington-ը, Alliant Powder-ը, CCI-ը, Federal-ը, SEVI-Shot-ը և Speer-ը:

Newsweek-ի տվյալներով՝ վառոդի նոր գներ կսահմանվեն առաջիկա շաբաթներին։ Ամերիկյան հրատարակության համաձայն, աշխարհը, կարծես թե, վերջնականապես խճճվել է իր հնարավորություններն ու կարիքները գնահատելու հարցում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր