ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+27 °C
«Արցախի` «ադրբեջանական պատկանելիության» մասին հպարտությամբ խոսող իշխանությունը նույն վերաբերմունքն ունի ՀՀ մարզերի նկատմամբ». Տիգրան Աբրահամյան
19:54, 12.12.2023 | mamul.am
1857 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այն իշխանությունը, որն այսպիսի թեթևությամբ, իսկ ոմանց դեպքում` անթաքույց հպարտությամբ է խոսում Արցախի հանձնման կամ դրա ադրբեջանական պատկանելիության մասին, անթաքույց կամ քողարկված ձևով նույն վերաբերմունքն ունի նաև Հայաստանի տարբեր մարզերի նկատմամբ:

Արցախի հարցը հենց այնպես փակել հնարավոր չէ, Արցախում ծնված ու մեծացած, խոր արմատներ ունեցող արցախցուն որևէ մեկը չի կարող պարտադրել մոռանալ Արցախն ու չերազել, չձգտել Արցախ վերադառնալու մասին:

Նույնը վերաբերվում է աշխարհի ցանկացած կետում ապրող այն հայերի մասին, ովքեր Արցախը մեր հայրենիքի մի հատվածն են համարում և գիտակցում են մեր հետ տեղի ունեցած մեծ ողբերգության ծանր հետևանքները:

Ի դեպ, Լեհաստանի նորանշանակ վարչապետ Դոնալդ Տուսկին ուղղված այսօրվա շնորհավորանքում, Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, հիշեցնելով դեռ 2020 թվականին վերջինիս ուղղված հորդորները, նշել է, որ հիմնախնդիրը լուծված չէ, պարզապես չի՛ կարող այդպես լուծվել, և հայկական Արցախի էջը փակված չէ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր