ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+27 °C
Հայաստանում ԵՄ առաքելությունը կուժեղացնի լարվածությունը տարածաշրջանում. ՌԴ ԱԳՆ
20:48, 12.12.2023 | mamul.am
3219 | 2

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ընդլայնումը միայն կուժեղացնի լարվածությունն Անդրկովկասում, վստահ է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Հայաստանում ինքնին դրա հայտնվելը միանգամայն անօգուտ քայլ է հայ-ադրբեջանական կարգավորմանը նպաստելու տեսանկյունից»,- ասել է նա ՏԱՍՍ-ին։

Ռուսական կողմը համոզված է, որ ԵՄ առաքելության ընդլայնումը «բացարձակապես անօգուտ կլինի և որևէ արդյունք չի տա ադրբեջանա-հայկական կարգավորումը դյուրացնելու առումով»,- նշել է Գալուզինը։

«Եվրոմիությունը ոչ մի նոր բան չի բերում Անդրկովկասին, բացի լրացուցիչ լարվածությունից և անվստահությունից»,- ասել է փոխնախարարը։

Նախօրեին Եվրոմիության անդամ երկրների արտգործնախարարները որոշել էին 50 տոկոսով ավելացնել Հայաստանում իրենց քաղաքացիական առաքելության դիտորդների թիվը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր