ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ո՞վ է թերացումների համար ձեզ պատժելու». ՔՊ-ականները քննադատում են ԲՏԱ նախարարին
15:00, 18.12.2023 | mamul.am
2576 | 0

«Երբ նայում ենք հաշվեքննության արդյունքները, այո՛, առաջին տպավորությունն է, որ ոչինչ չի արվել, շատ բացասական արդյունքներ ունենք, ռազմավարությունով սահմանված միջոցառումներ ունենք, որոնք չեն կատարվել։ Բայց եթե փորձենք նայել արված աշխատանքով և ընդունենք մի փաստ, որ թվայնացումը շարունակական պրոցես է, էդ պարագայում որոշ միջոցառումներ ոչ թե պետք է ավարտվեն, այլ շարունակական բարելավման տեղ ունեն. նման մոտեցումով ենք շարժվել առաջ»,- «ՀՀ թվային փոխակերպման գործընթացի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության քննարկման ժամանակ, ասաց ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը։ ՔՊ-ականները սկսեցին խիստ քննադատել նախարարին: «Հաշվեքննությունն ամբողջությամբ բացասական ձևակերպումներով է համեմված՝ չի իրականացվել, չի կատարվել, ստանդարտներ չեն մշակվել, ժամկետներ չեն պահպանվել, միջոցառումները 10-ից 10-ը չի կատարվել և այլն: Ձեր ղեկավարած գերատեսչությունը պետք է առաջնորդություն ստանձներ թվայնացման ռազմավարության ի կատար ածման»,- ասաց ՔՊ-ական Նարեկ Զեյնալյանը: «Ո՞վ է ձեր թերացումների համար ձեզ պատժելու»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր