ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Սաուդյան Արաբիան ևս կոչ է արել իր քաղաքացիներին` անհապաղ լքել Լիբանանը
23:48, 29.06.2024 | mamul.am
3181 | 0

Սաուդյան Արաբիան կոչ է արել իր քաղաքացիներին` անհապաղ լքել լիբանանյան տարածքը և խուսափել այն տարածքներից, որտեղ զինված բախումներ են տեղի ունեցել, հայտնում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով Լիբանանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան հայտարարությունը։
Թագավորության դիվանագիտական ​​առաքելությունը չի հստակեցրել, թե Լիբանանի որ շրջաններից է խորհուրդ տալիս խուսափել իր քաղաքացիներին։ Դեսպանությունն ընդգծել է Սաուդյան Արաբիայի՝ Լիբանան մեկնելու արգելքը հարգելու կարևորությունը։

Քուվեյթի արտաքին գործերի նախարարությունը ևս կոչ է արել Լիբանանում գտնվող իր քաղաքացիներին զգոն լինել և խուսափել «անվտանգության գոտիներից», սակայն չի խնդրել լքել երկիրը:

Նախկինում նմանատիպ նախազգուշացումներ էին արել ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Շվեյցարիան, Կանադան, Սաուդյան Արաբիան, Կատարը և Ռուսաստանը։

Ինչպես հայտնի է, Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Վաշինգթոն կատարած այցի ժամանակ սպառնացել է պատերազմի դեպքում «Լիբանանը քարի դար ուղարկել», թեև ընդգծել է դիվանագիտական ​​լուծման նախապատվությունը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր