Շուռնուխում բնակվող 74-ամյա տիկին Անահիտը սուրճ հյուրասիրեց հյուրերին․ «Տիկին Անահիտը պատերազմներով անցած մայրիկ է, հայրենիք ունեցող մարդ»,- ներկայացրեց Սրբազանը։ «Ես ճշմարտությամբ ապրող մարդ եմ։ Կեղծիքի հետևից չեմ կարող ընկնել, իմը միայն ճիշտն է, ոչ մեկից ոչ վախում եմ, ոչ բան»,- ասաց կինը։ Սրբազանն ու բնակչուհին ջերմ զրույց ունեցան։ |