18-ամյա Գրիգոր Մանուկյանը Գինեսի նոր ռեկորդ է սահմանել
12:18, 19.12.2023 | mamul.am
6325 |
Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բնակիչ 18-ամյա Գրիգոր Մանուկյանը Գինեսի նոր ռեկորդ է սահմանել՝ ձգումներ կատարելով երկու շարժվող բեռնատարների միջև: Այս մասին հայտնում է Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական կայքը: Նա 44 ձգում է կատարել բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա` գերազանցելով իտալացի Տացիո Գավիոլիի սահմանած ռեկորդը (35 ձգում)։ Մանուկյանը ռեկորդը նվիրել է 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին: |