Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ. «Էս ընդամենը 1 րոպեանոց վիդեոն շատ խորհրդանշական է։ Վարդենիսի Կութ գյուղում Yerevan.Today-ի օպերատորը որսացել է մի քանի շատ ուշագրավ կադր․
նախ Կութի գյուղապետարանն է՝ ավերակ վիճակում։ Քարուքանդ շենքի վրա հպարտորեն ծածանվում է ՀՀ եռագույնը։
Տեսանյութում նաև երևում են գյուղի տները, մի մասը՝ ապրելու համար անպիտան, քար ու քանդ։ Պատերազմից փլված շենքեր են երևում։
Մի քիչ այն կողմ սարերն են, որոնց վրա հաստատվել է թշնամին, և դիտակետում առել գյուղերը։
Ու այս ամենի ֆոնին կա հարթ ասֆալտ՝ միակ բանը, որով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ներկայանում է հանրությանը։
Կարելի է քանդել, հանձնել, նվիրել, սպանել, գերի հանձնել, բայց կարևորը՝ ասֆալտ լինի, որով սրանք կփակեն ժողովրդի բերանը»: