ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
ՆԳՆ-ն՝ Երևանի հայտնի խանութում բռնկված հրդեհի մասին
16:36, 19.12.2023 | mamul.am
4694 | 0

Դեկտեմբերի 19-ին, ժամը 14:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի առաջին հարկի խանութներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ ու Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։37-ին, մարվել՝ 15։21-ին։

ՆԳՆ-ն՝ Երևանի հայտնի խանութում բռնկված հրդեհի մասին
ՆԳՆ-ն՝ Երևանի հայտնի խանութում բռնկված հրդեհի մասին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր