Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: ժամը 14:20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 52-ամյա Սեյրան Ա-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Լալայան փողոցում՝ սգո սրահի դիմաց, վրաերթի է ենթարկել 65-70 տարեկան կին հետիոտնի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և ժամանած Գյումրու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների խումբը արձանագրել է հետիոտնի մահը: |