ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+32 °C
«Հայաստանի իշխանությունը ժամանակավոր պատուհան է Բաքվի համար». Տիգրան Աբրահամյան
00:18, 22.12.2023 | mamul.am
1514 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանական հիմնական քարոզչական կանալներից մեկը, տարբեր երկրներ ներկայացնող պրոֆեսորների, փորձագետների մասնակցությամբ ծավալուն նյութ է պատրաստել, որտեղ փորձել է «վերլուծել» նախագահ Սերժ Սարգսյանի` Արցախի հարցով հնչեցվող հայտարարությունները:
Ադրբեջանին մտահոգել է Արցախի հարցով հնչող պահանջատիրական դիրքորոշումը, որը որպես ռևանշի հնարավորություն է դիտարկվում:
Այս համատեքստում ադրբեջանական քարոզչական մեքենան փորձել է «մեկնաբանել» Սերժ Սարգսյանի` Լեհաստանի նորընտիր վարչապետ Տուսկին ուղղված շնորհավորանք-ուղերձները, որի տակ, ըստ ադրբեջանցիների, սպառնալիք է թաքնված:
Որքան էլ Ադրբեջանը տարբեր միջազգային ամբիոններից հայտարարի, որ Արցախի հարցը լուծված կամ փակված է, ակնհայտ երևում է, որ նա նույնիսկ իր հնչեցրածի մասով անհանգստություններ ունի:
Այո՛, այսօր Ադրբեջանն ի դեմս Հայաստանի իշխանության, ունի գաղափարական գործընկեր, համախոհ, բայց դա միայն ժամանակավոր պատուհան է Բաքվի համար, որից վերջինս փորձում է առավելագույնս օգտվել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր