ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+22 °C
Պրահայի համալսարանում սպանդ իրականացնողը վարել է ռուսալեզու Telegram-ալիք և նախօրոք հայտնել իր արարքի մասին
23:00, 21.12.2023 | mamul.am
5249 | 0

Չեխական լրատվամիջոցները հրապարակել են Պրահայի Չարլզի համալսարանի շենքում ուսանողների սպանդ իրականացրած երիտասարդի լուսանկարն ու անունը։ Նա 1999 թվականին ծնված Դեյվիդ Կոզակն է, ով Չեխիայի քաղաքացիություն ունի։

Դեյվիդը վարելիս է եղել ռուսալեզու Telegram ալիք, որտեղ գրել է այսպես կոչված «schoolshooting»-ի՝ ուսումնական հաստատությունում զանգվածային սպանություն իրագործելու մտադրության և հնարավոր ինքնասպանության մասին։ Նա պնդել է, որ հանցագործությունն իրեն ոգեշնչել է 14-ամյա Ալինա Աֆանասկինան, ով դեկտեմբերի սկզբին Բրյանսկի իր դպրոցում սպանել է հինգ մարդու, ապա ինքնասպան եղել։

Ալիքում Կոզակի առաջին գրառումն է եղել` «սա կլինի իմ օրագիրը, քանի որ ես գնում եմ դպրոց` կրակելու», բայց հետո ժամանակավորապես փակել է այդ գրառումն ու բացել հանցագործությունից մի քանի ժամ առաջ:

«Ես միշտ ցանկացել եմ սպանել, մտածում էի, որ ապագայում մոլագար մարդասպան կդառնամ,- գրել է նա։- Հետո, երբ Իլնազը սպանդ իրականացրեց, հասկացա, որ ավելի ձեռնտու է զանգվածային սպանություններ անելը, քան սերիական: Ես նստեցի.. Սպասեցի.. Երազեցի.. Ուզում էի.. բայց Ալինան դարձավ վերջին կետը: Կարծես ճիշտ ժամանակին նա երկնքից ինձ օգնության հասավ»։

«Ես ատում եմ աշխարհը և ցանկանում եմ որքան հնարավոր է շատ ցավ թողնել»,- գրել է Դեյվիդ Կոզակը իր ալիքում՝ հավելելով, որ «դա փոխադարձ է»:

Վերջին հաղորդագրությունը ալիքում եղել է դեկտեմբերի 19-ին, որտեղ հեղինակը բողոքում է ականջներում զնգոցից և «ականջները պոկելու» ցանկությունից։

Չեխիայի ոստիկանության տվյալներով՝ մահացած են գտել նաև կրակողի հորը։ Ոստիկանությունը հաստատել է, որ հարձակվողը համալսարանի ուսանող է եղել, և նրա մարմինը հայտնաբերվել է դպրոցի մոտ։

«Չկա որևէ ապացույց, որ այս հանցագործությունը որևէ կապ ունի միջազգային ահաբեկչության հետ»,- լրագրողներին ասել է Չեխիայի ներքին գործերի նախարար Վիտ Ռակուսանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր