ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Ռուսաստանը պատրաստվում է հատուկ ռազմական գործողության վերջին փուլին. #Sohu
09:48, 22.12.2023 | mamul.am
7631 | 0

Ուկրաինան չի կարողանա մարտի դաշտում դիմակայել Ռուսաստանին՝ առանց ԱՄՆ-ի օգնության, որի վերջին փաթեթը սպասվում է դեկտեմբերի վերջին, գրում է չինական Sohu-ն: Վերլուծաբանների խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճիշտ էր, երբ ասում էր, որ Ուկրաինայի համար ֆինանսավորում հատկացնելու Կոնգրեսի մերժումը կդառնա «Սուրբ ծննդյան նվեր Պուտինին»: «Դա իսկապես հիանալի նվեր կլինի ԱՄՆ-ի կողմից: Առանց ԱՄՆ-ի օգնության` Ուկրաինան երկար չի դիմանա»,- գրում է Sohu-ն:

Չինացի լրագրողների խոսքով՝ ԱՄՆ-ի ռազմական օգնության վերջին խմբաքանակը Կիևին հանձնելուց հետո Ռուսաստանը կսկսի պատրաստվել հակամարտության վերջին փուլին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր