ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
«Սա Հայաստանի անվերապահ կապիտուլյացիայի ճանապարհ է». քաղաքագետ
14:48, 22.12.2023 | mamul.am
2358 | 0

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. ««Չեմ բացառում, որ նման տարբերակ կարող է Հայաստանի համար ընդունելի լինել: Սահմանազատման և սահմանագծման պրոցեսը կարող է շատ երկար տևել»:
Ալեն Սիմոնյանը՝ Հիքմեթ Հաջիևի հայտարարության մասին
● Եվ այսպես, եթե Սիմոնյանի ասածը հիմք ընդունենք, ապա կարող ենք գրեթե վստահ պնդել, որ ստորագրվելիք փաստաթուղթը ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի կապիտուլյացիայի «ճանապարհային քարտեզի» մասին է լինելու: Դեմարկացիան, այո, կարող է տասնամյակներ ձգվել, բայց դելիմիտացիան, առնվազն՝ դրա հիմքում ընկած կոնկրետ քարտեզը, պետք է համաձայնեցվի մինչև խաղաղության պայմանագիրը: Հակառակ պարագայում՝ ստացվում է, որ Երևանն ու Բաքուն արձանագրելու են ԼՂ-ի ադրբեջանական կլանումը, «օրինականացնելու» են Հայաստանի 200 քառակուսի կիլոմետրի օկուպացիան և ճանապարհ են բացելու Հայաստանի մյուս տարածքների շուրջ սակարկության համար:
Սա անընդունելի է, սա Հայաստանի անվերապահ կապիտուլյացիայի ճանապարհ է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր