ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Վթար Երասխ-Պարույր Սևակ ավտոճանապարհին․ կան տուժած և զոհ
17:36, 22.12.2023 | mamul.am
2944 | 0

Դեկտեմբերի 22-ին, ժամը 11։46-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երասխ-Տիգրանաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։
Պարզվել է, որ Երասխ-Պարույր Սևակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «VAZ» (վարորդ՝ Գ․ Դ․, ծնված 1962 թ.) և «Iveco» (վարորդ՝ Ի․ Ն․, ծնված 1954 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը (Տ․ Մ․, ծնված 1992 թ․) դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ Տ․ Մ․-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության իսկ Գ․ Դ․-ն՝ մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «VAZ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր