ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Մսավաճառների վրա դրված պահանջներն ինչ-որ տեղ անտրամաբանական են»․ Գարիկ Քեռյան
17:18, 23.12.2023 | mamul.am
2444 | 0

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մսավաճառների վրա դրված պահանջները ինչ-որ տեղ անտրամաբանական են: Երեկ սննդի անվտանգության աշխատակիցների ստուգայցն եմ դիտում Հ1-ով: Տեսուչը մսավաճառի վրա ակտ է գրում, որովհետև մսի վրա կնիք չկա: Նա էլ բացատրում է, որ այս մի բուդը կիսել և վաճառել է և կնիքը մնացել է այն մյուս հատվածի վրա: Տեսուչն էլ պատասխանում է, որ այդ դեպքում այլ «գործընթաց» պետք է սկսել: Լավ է, որ մսավաճառները դեռ դիմանում են: Իմ մտքով էլ անցավ, որ շատ լավ կլինի հանուն մեր բնակչության առողջության համար օրինակ կնքել բոլոր վարունգներն ու պոմիդորները՝ հատ հատ: Չէ՞ որ մի կնքված վարունգը կարող է ստուգված լինել, իսկ չկնքվածը թունավոր: Եվ այսպես շարունակել, մինչև որ կստեղծենք հարյուր հազարանոց կերած խմած, փամփլիկ ձեռքերով սննդի անվտանգության տեսուչների զորք, ընդդեմ տանջված չարչարված, առավոտից երեկո ոտքի վրա, ցրտին ու շոգին տառապող «օլիգարխ» մսավաճառների»։

Աղբյուրը` Գարիկ Քեռյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր