ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«3 տարի քաղաքապետ ես եղել, կարմիր գծերը խի՞ չես հանել». Վարդան Ղուկասյան
11:30, 27.12.2023 | mamul.am
4134 | 2

«ՔՊ-ն արեց խորը դիվանագիտական քայլ, վեկալեց կարմիր գծերի տարեկան թանկացումը մտցրեց մեկ փաթեթի մեջ ու ասեց՝ եթե քվորում չեք ապահովում, ուրեմն չի անցնում, բյուջե գումար չի մտնում, 200 ավտոբուս, 33 մանկապարտեզ, վերելակներ, բակեր չեն վերակառուցվում, փետրվարին էլ թանկացնում եմ տրանսպորտը»,- անդրադառնալով Երևանի ավագանու երեկվա նիստին՝ հայտարարեց «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը: «Էնպես չի, որ կարմիր գծերի թանկացումն իմ սրտով է, բայց երկու չարիքից պետք է ընտրվեր նվազագույնը»,- նշեց նա: Անդրադառնալով «Մայր Հայաստան» խմբակցության բոյկոտին՝ ասաց, որ դրանով հարց չի լուծվում. «Քոչարյանի ֆրակցիան պաստառ ա պահել, գրել՝ ոչ թալանին, ոնց որ «Հանրային ձայնը» գրի՝ ոչ քֆուրին»: Ինչ վերաբերում է Հայկ Մարությանի երեկվա ելույթին՝ նշեց. «3 տարի քաղաքապետ ես եղել, կարմիր գծերը խի՞ չես հանել: Չէ՞ որ ձեր նախընտրական խոստումն էր՝ կարմիր գիծ, կամեռա և այլն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր